Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ակնկալում է բարեկամական բանակցություններ Դոնալդ Թրամփի հետ՝ ռուսական նավթի գնումների դեմ ԱՄՆ պատժամիջոցների շուրջ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ակնկալում է բարեկամական զրույց ունենալ Դոնալդ Թրամփի հետ՝ ԱՄՆ-ի կողմից ռուսական նավթի գնման վրա կիրառված պատժամիջոցների վերաբերյալ։ Այս մասին հայտնել է վարչապետի գրասենյակի մամուլի խոսնակ Զոլթան Կովաչը՝ սոցիալական ցանցում հրապարակմամբ։
«Ստավկաները բարձր են», – նշել է Վիկտոր Օրբանը՝ ԱՄՆ մեկնելու ճանապարհին՝ ընդգծելով, որ Հունգարիան պետք է կարողանա համոզել ԱՄՆ-ին՝ ընդունելու աշխարհագրական իրողությունը․ «Հունգարիան ծովային նավահանգիստ չունի, ուստի պետք է իր նկատմամբ կիրառվի այլ մոտեցում»։
Օրբանի խոսքով՝ Վաշինգտոնում բանակցությունները կենտրոնանալու են երկու հիմնական ուղղությունների վրա՝ ինչպես մարտահրավերների, մասնավորապես պատժամիջոցների հաղթահարման, այնպես էլ տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունների օգտագործման վրա։
Բացի այդ, Վիկտոր Օրբանը հաստատել է, որ Բուդապեշտը կհյուրընկալի ԱՄՆ-Ռուսաստան խաղաղության գագաթնաժողովը։ Նրա խոսքով՝ Հունգարիայի ճկուն դիվանագիտությունն հնարավորություն է տալիս երկխոսություն վարել երկու կողմերի հետ։