Վիկտոր Օրբանը աջակցում է գերմանական ծայրահեղ աջ կուսակցությանը՝ «Այլընտրանք Գերմանիայի համար». «Ի՞նչ դժոխք է կատարվում Գերմանիայում»

19:27, 04.05.2025

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը բացահայտորեն իր աջակցությունն է հայտնել գերմանական ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը։

«Ի՞նչ դժոխք է կատարվում Գերմանիայում։ Կարող եք հույս դնել մեզ վրա», – գրել է Օրբանը սոցիալական ցանցերում։

Օրբանը իր աջակցությունն է հայտնել կուսակցության առաջնորդ Ալիս Ուայդենին։

Հիշեցնենք, որ Գերմանիայում «Գերմանիայի համար այլընտրանք» կուսակցությունը հայտարարվել է աջ ծայրահեղական կազմակերպություն։ Համապատասխան որոշումը կայացրել է Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակը, որը մի քանի ամիս ուսումնասիրել էր կուսակցության գործունեությունը։

Նմանատիպ