Վիկտոր Օրբան. Եվրոպան այժմ կանգնած է երկու ընտրության առաջ. մենք կարող ենք միավորվել՝ աջակցելու Թրամփի խաղաղության նախաձեռնությանը, կամ հող նախապատրաստել Եվրոպայի և Ռուսաստանի միջև հակամարտության համար: Հունգարիան ընտրում է խաղաղությունը
Վիկտոր Օրբան. Եվրոպան այժմ կանգնած է երկու ընտրության առաջ. մենք կարող ենք միավորվել՝ աջակցելու Թրամփի խաղաղության նախաձեռնությանը, կամ հող նախապատրաստել Եվրոպայի և Ռուսաստանի միջև հակամարտության համար: Հունգարիան ընտրում է խաղաղությունը

«Ռուսաստանն ու Ուկրաինայի պատերազմը Եվրոպան կանգնեցրել է պատմական շրջադարձի շեմին», – այս մասին գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սոցիալական ցանցում։

Նրա խոսքով, նա նամակ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, խոսելով Եվրոպայում խաղաղության անհրաժեշտության մասին։

«Ռուսաստան-Ուկրաինայի պատերազմը Եվրոպան հասցրել է պատմական ճեղքման կետին։ Նախագահ Թրամփը չի նահանջել Ուկրաինայում խաղաղություն հաստատելու իր ձգտումից։ Եվրոպան այժմ կանգնած է երկու ընտրության առաջ։ Մենք կարող ենք դուրս գալ այս փակուղուց և վերջապես միավորվել նախագահ Թրամփի խաղաղ նախաձեռնության շուրջ, ներառյալ բրյուսելյան բյուրոկրատները։ Սա պահանջում է, որ պատերազմամետ առաջնորդները ընդունեն այն փաստը, որ վերջին 3.5 տարում նրանք վատնել են եվրոպացիների վաստակած գումարը մի պատերազմի վրա, որը հնարավոր չէ հաղթել ռազմաճակատում։

Մյուս ճանապարհը տանում է ուղղակի դեպի պատերազմ։ Եթե Եվրոպայի պատերազմամետ առաջնորդները շարունակեն Ուկրաինային տրամադրել ֆինանսական և ռազմական աջակցություն՝ առանց ԱՄՆ-ի ներգրավվածության, նրանք ճանապարհ կբացեն Եվրոպա-Ռուսաստան բախման համար։ Եվրոպան լավ գիտի, թե ուր է տանում այդ ճանապարհը, և հետևանքները ողբերգական կլինեն։

Կասկած չկա, թե որ ուղին կընտրի Հունգարիան — խաղաղության ուղին։ Սա այն մանդատն է, որը մեզ տվել է հունգարական ժողովուրդը, և սա այն է, ինչ պահանջում են բարոյականությունն ու ողջախոհությունը։ Այս ոգով էլ այսօր ես նամակ եմ հղում Եվրոպական հանձնաժողովի նախագահին», – գրել է Վիկտոր Օրբանը։