Վիկտոր Օրբան. Խաղաղությունը միակ կենսունակ ուղին է, Եվրոպան սխալ ուղու վրա է, եթե շարունակի աջակցել պատերազմի երկարաձգմանը
Խաղաղությունը միակ կենսունակ ուղին է, Եվրոպան սխալ ուղու վրա է, եթե շարունակի աջակցել պատերազմի երկարաձգմանը,- գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Հունգարիայի վարչապետը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «խաղաղության մարդ» և նշել, որ եվրոպական երկրների առաջնորդները փնտրում են պատերազմը շարունակելու միջոց։
«Դոնալդ Թրամփը խաղաղության մարդ է, մինչդեռ եվրոպացի առաջնորդները խաղաղություն չեն փնտրում, այլ պատերազմի շարունակություն։ Նրանք բացահայտորեն հայտարարում են, որ Ուկրաինային պետք է լրացուցիչ աջակցություն ցուցաբերվի՝ բանակցություններում «ավելի լավ» դիրքի հասնելու համար։ Սա բացարձակապես սխալ տրամաբանություն է։ Եվրամիությունը 185 միլիարդ եվրո է ծախսել մի երկրի վրա, որը հաղթանակի իրական հնարավորություն չունի և տառապում է խորը կոռուպցիայից։ Մինչդեռ Եվրոպան մրցունակության ճգնաժամի մեջ է և իր վերականգնման համար միջոցներ չունի։ Խաղաղությունը ձեռք է բերվում ոչ թե մարտադաշտում, այլ բանակցությունների սեղանի շուրջ, և Հունգարիան պատրաստ է կանգնել խաղաղության կողքին՝ Եվրոպայի և իր համար», – հարցազրույցում ասել է Օրբանը։