Վիկտոր Օրբան. Ուկրաինայի էլեկտրաէներգիայի զգալի մասը գալիս է Հունգարիայից, եթե մենք դադարեցնենք սա, կարող են վատ բաներ պատահել, ով մեզ կծի, ատամները կկոտրվեն
Վիկտոր Օրբան. Ուկրաինայի էլեկտրաէներգիայի զգալի մասը գալիս է Հունգարիայից, եթե մենք դադարեցնենք սա, կարող են վատ բաներ պատահել, ով մեզ կծի, ատամները կկոտրվեն

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սպառնացել է դադարեցնել Ուկրաինայի էլեկտրաէներգիայի մատակարարումը, եթե «Դրուժբա» խողովակաշարով նավթի տարանցումը չվերականգնվի։

Վիկտոր Օրբանը հայտարարությունն արել է «Ֆիդես» կուսակցության կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։

Օրբանի խոսքով՝ ուկրաինացիների նպատակն է Հունգարիայում տնտեսական քաոս և էներգետիկ ճգնաժամ ստեղծել, ինչպես նաև ընտրություններում հաղթել «Ֆիդես» կուսակցությանը։

«Ուկրաինացիների ընկալմամբ՝ քաոսը ընդդիմության ընտրական հաղթանակի ճանապարհն է», – ասել է Հունգարիայի վարչապետը։

Վիկտոր Օրբանը չի բացառել, որ եթե ուկրաինացիները չվերսկսեն խողովակաշարով տարանցումը, Բուդապեշտը կդադարեցնի Կիևին էլեկտրաէներգիայի մատակարարումը։

«Ուկրաինայի էլեկտրաէներգիայի զգալի մասը գալիս է Հունգարիայից։ Եթե մենք դադարեցնենք սա, կարող են վատ բաներ պատահել։ Իհարկե, մենք էլ սխալներ ենք թույլ տալիս։ Մենք ճիշտ գիտենք, թե ինչպես վարվել նման իրավիճակում, և մենք կանենք դա։ Ով մեզ կծի, նրա ատամները կկոտրվեն», – ասել է Օրբանը։