Վիկտոր Օրբան. Թրամփի տորնադոն ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում փոխեց աշխարհը, մի դարաշրջան ավարտվեց

10:56, 09.02.2025

Թրամփի տորնադոն ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում փոխել է աշխարհը, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Մադրիդում եվրոպական ծայրահեղ աջ կուսակցությունների առաջնորդների գագաթնաժողովում։

«Թրամփի տորնադոն փոխեց աշխարհը ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում, մի դարաշրջան ավարտվեց: Երեկ մենք հերետիկոսներ էինք նրանց համար, այսօր՝ մեյնսթրիմ»,- ասել է Վիկտոր Օրբանը։

Վիկտոր Օրբանն ասել է, որ «Բրյուսելի պատճառով Եվրոպան հեղեղվել է անօրինական ներգաղթյալներով»։

Նրա խոսքով՝ Եվրոպայի բնակչությանը փոխարինելը դավադրության տեսություն չէ, այլ իրական պրակտիկա։

«Այսօր առաջադեմ համաշխարհային էլիտան եվրոպացիներից գողանում է Եվրոպան»,- ասել է Օրբանը։

Մադրիդում կայացած եվրոպական ծայրահեղ աջ կուսակցությունների առաջնորդների գագաթնաժողովի կարգախոսն էր՝ «Դարձրե՛ք Եվրոպան կրկին մեծ»։

Նմանատիպ