Վիկտոր Օրբան.Պատվաբեր է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպել այս բարդ ժամանակաշրջանում, երբ Բրյուսելը մղում է մեզ դեպի պատերազմ և սպառնում մեր էներգամատակարարմանը, մեր գործընկերությունը կենսական նշանակություն ունի

11:44, 12.04.2025

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին Օրբանը գրել է սոցիալական ցանցում։

Հունգարիայի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը կայացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում։

Ինչպես նշում է Օրբանը, այս բարդ ժամանակաշրջանում Հունգարիայի և Թուրքիայի գործընկերությունը կենսական նշանակություն ունի։

«Պատվաբեր է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպել։ Այս բարդ ժամանակաշրջանում Թուրքիայի աջակցությունը վճռորոշ է։ Երբ Բրյուսելը մղում է մեզ դեպի պատերազմ և սպառնում մեր էներգամատակարարմանը, մեր գործընկերությունը կենսական նշանակություն ունի։ Մենք ամուր կկանգնենք Հունգարիայի ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Շնորհակալություն, նախագահ Էրդողան», – գրել է Օրբանը։

Նմանատիպ