Վիկտոր Օրբան – Նախագահ Զելենսկի, Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը անհնար է առանց Հունգարիայի, յուրաքանչյուր հունգարացի կասի իր խոսքը, անկախ նրանից՝ դա ձեզ դուր է գալիս, թե ոչ
Պարոն նախագահ, Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը անհնար է առանց Հունգարիայի, յուրաքանչյուր հունգարացի կասի իր խոսքը, անկախ նրանից՝ դա ձեզ դուր է գալիս, թե ոչ,- այսպես է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը արձագանքել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու երեկվա հայտարարությանը։
Օրբանի խոսքով՝ յուրաքանչյուր հունգարացի կասի իր խոսքը։
«Նախագահ Զելենսկին երեկ ելույթ ունեցավ հունգար ժողովրդի առջև։ Պարոն նախագահ, հունգար ժողովրդի կարծիքը կախված չէ Կիևի նախագահից կամ Բրյուսելի բյուրոկրատներից։ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը տեղի չի ունենա առանց Հունգարիայի։ Յուրաքանչյուր հունգարացի կասի իր կարծիքը այս հարցում։ Անկախ նրանից՝ դուր է գալիս, թե ոչ։ Ահա թե ինչպես ենք մենք այստեղ գործում», – գրել է Օրբանը։
Ավելի վաղ Զելենսկին, լրագրողների հետ զրույցում, քննադատել էր Օրբանին, ով, նրա խոսքով, «շատ վտանգավոր բաներ է անում»։ Զելենսկու խոսքով՝ Հունգարիայի վարչապետի՝ Ուկրաինայի եվրաինտեգրացիան խոչընդոտելու գործողությունները կապված են Ուկրաինան ներքաղաքական պայքարի մեջ ներքաշելու հետ՝ 2026 թվականի առաջիկա ընտրությունների համատեքստում։