Վիկտոր Օրբան. Մինչև Հունգարիան չունենա հայրենասիրական կառավարություն, մենք չենք կիրառի միգրացիոն պայմանագիրը, չենք ընդունի միգրանտներին և ոչ մի ցենտ չենք ծախսի նրանց վրա
Վիկտոր Օրբանը հայտարարում է, որ պաշտոնական Բուդապեշտը չի պատրաստվում ընդունել միգրացիայի ակտ։
Ինչպես նշում է Հունգարիայի վարչապետը սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ, իր երկիրը չի պատրաստվում ընդունել միգրանտների և նույնիսկ մեկ ցենտ ծախսել նրանց վրա։
«Բրյուսելը հրաման է տվել։ Նրանք ակտիվացնում են միգրացիայի պակտը։ Ցանկանում եմ միանշանակ պարզաբանել՝ քանի դեռ Հունգարիան ունի հայրենասիրական կառավարություն, մենք միգրացիայի պակտը չենք իրականացնի։ Ի դեպ՝ մենք միգրանտներ չենք ընդունի և նրանց վրա մեկ ցենտ էլ չենք ծախսի», — գրել է նա։