Վիկտոր Օրբան. Մենք աշխատում ենք ապահովել, որ ռուսական նավթն ու գազը անընդհատ հոսեն դեպի Հունգարիա։ Եթե մենք ունենանք դրանք, Սերբիան նույնպես կունենա

22:42, 27.11.2025

Վիկտոր Օրբանը՝ Հունգարիայի վարչապետը, գրել է, որ Հունգարիան աշխատում է ապահովել ռուսական նավթի և գազի անխափան մուտքը երկիր, որպեսզի անհրաժեշտության դեպքում Սերբիային էլ մատակարարի։

Նա նշել է․

«Հունգարիան մեծ նավթի և գազի պաշարներ չունի, ուստի կայուն ներմուծումն ապահովելը անհրաժեշտություն է։ Մենք ազատված ենք ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներից և աշխատում ենք, որ ռուսական նավթը և գազը անընդհատ մատակարարվեն Հունգարիա։ Եթե մենք ունենանք, Սերբիան էլ կունենա։ Ինչ էլ որ ունենք, կկիսվենք։ Հարգելի հարևան, կարող եք մեզ վրա հույս դնել»։

Նմանատիպ