Վիկտոր Օրբան. Հունգարիան պետք է «ոչ» ասի Եվրոպայի բրյուսելյան մոդելին
Հունգարիան պետք է «ոչ» ասի Եվրոպայի բրյուսելյան մոդելին, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Պետք է ասենք՝ «ոչ», քանի որ դա անկայուն է, ապագա չունի։ Ես վստահ եմ, որ այսօր Բրյուսելը կործանում է Եվրոպան»,- նշում է Հունգարիայի վարչապետը։
Օրբանը հավելել է, որ իրենք չպետք է դուրս գան Եվրամիությունից, այլ փոխեն այն, իսկ դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Բրյուսելում լինեն արմատական փոփոխություններ։
«Մեր խնդիրն է լինելու շտկել Բրյուսելի կեղծ խոստումը Ուկրաինայի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ, քանի որ Ուկրաինան այժմ շատ հեռու է Եվրամիությունից»,- ասել է Օրբանը։