Վիկտոր Օրբան - Հունգարիան և Վրաստանը՝ երկու ինքնիշխան երկրներ, հրաժարվում են լինել խաղաքարեր ուրիշի պատերազմում, մենք մերժում ենք շանտաժը և ընտրում ենք ավելի սերտ համագործակցության ուղին, եկեք գործի անցնենք

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սոցիալական ցանցերում գրառում է կատարել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ իր հանդիպման մասին։

Ինչպես գրում է Օրբանը, Հունգարիան և Վրաստանը հրաժարվում են լինել խաղաքարեր ուրիշի պատերազմում։

«Այս տարի չորրորդ հանդիպումը վարչապետ Կոբախիձեի հետ։ Հունգարիան և Վրաստանը՝ երկու ինքնիշխան երկրներ, հրաժարվում են լինել խաղաքարեր ուրիշի պատերազմում։ Մենք մերժում ենք շանտաժը, դիմադրում ենք ճնշմանը և ընտրում ենք աճի, էներգետիկ անվտանգության և ավելի սերտ համագործակցության ուղին։ Եկեք գործի անցնենք», – գրում է Վիկտոր Օրբանը։