Վիկտոր Օրբան. Հաջորդ երկու-երեք շաբաթները վճռորոշ կլինեն Ուկրաինայում պատերազմի կարգավորման հարցում, մոտենում է Բուդապեշտի խաղաղության գագաթնաժողովը
Վիկտոր Օրբան. Հաջորդ երկու-երեք շաբաթները վճռորոշ կլինեն Ուկրաինայում պատերազմի կարգավորման հարցում, մոտենում է Բուդապեշտի խաղաղության գագաթնաժողովը

Հաջորդ երկու-երեք շաբաթը վճռորոշ կլինի Ուկրաինայում պատերազմի կարգավորման հարցում, – այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Հունգարիայի կառավարության ղեկավարի խոսքով, մոտենում է Բուդապեշտի գագաթնաժողովը ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների մասնակցությամբ։

«Այս խաղաղության ծրագիրը ներառում է առաջարկներ, որոնց շուրջ ռուսներն ու ամերիկացիներն արդեն նախնական քննարկումներ են անցկացրել։ Այժմ մենք այստեղ ենք, կարծում եմ՝ վճռորոշ պահին։ Հաջորդ երկու-երեք շաբաթը վճռորոշ կլինի, քանի որ այս 28 կետից բաղկացած առաջարկի վերաբերյալ կսկսվեն առաջին արձագանքները, և ինչ-որ բան կսկսվի։ Բուդապեշտի խաղաղության գագաթնաժողովը մոտենում է», – նշել է Վիկտոր Օրբանը։