Վիկտոր Օրբան – Ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել Իրանի ժողովրդին ողբերգական միջադեպի համար

17:30, 20.05.2024

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ցավ է հայտնել Իրանի նախագահի, արտգործնախարարի և նրանց հետ ուղղաթիռում գտնվող այլ անձանց մահվան կապակցությամբ։

«Ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել Իրանի ժողովրդին ողբերգական միջադեպի համար, որը խլեց նախագահ Իբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանի կյանքը։ Մեր մտքերն ու աղոթքները Իրանի ժողովրդի հետ են»,- գրել է Օրբանը սոցցանցում։

Նմանատիպ