Վիկտոր Օրբան - Ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել Իրանի ժողովրդին ողբերգական միջադեպի համար
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ցավ է հայտնել Իրանի նախագահի, արտգործնախարարի և նրանց հետ ուղղաթիռում գտնվող այլ անձանց մահվան կապակցությամբ։
«Ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել Իրանի ժողովրդին ողբերգական միջադեպի համար, որը խլեց նախագահ Իբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանի կյանքը։ Մեր մտքերն ու աղոթքները Իրանի ժողովրդի հետ են»,- գրել է Օրբանը սոցցանցում։