Վիկտոր Օրբան. Անկախ Բրյուսելի կարծիքից, մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Վրաստանը հաստատակամորեն շարունակի իր ուղին դեպի Եվրամիություն
Վիկտոր Օրբան. Անկախ Բրյուսելի կարծիքից, մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Վրաստանը հաստատակամորեն շարունակի իր ուղին դեպի Եվրամիություն

Հունգարիան վճռականորեն պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունը ոչ միայն երկկողմ հարաբերությունների շրջանակներում, այլև Եվրամիության տարածքում, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Վիկտոր Օրբանի խոսքով՝ անկախ նրանից, թե ինչ է մտածում Բրյուսելը, Հունգարիան ամեն ինչ կանի, որպեսզի Վրաստանը շարունակի վճռականորեն քայլել դեպի Եվրամիություն տանող ճանապարհով։

«Մենք միշտ զգում ենք մեզ Վրաստանի դաշնակից և ներկայացնում ենք Վրաստանը Եվրամիության առջև բոլոր այն մարտերում, որոնք Վրաստանը մղում է իր ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելու համար։ Անկախ նրանից, թե ինչ է մտածում Բրյուսելը, մենք համաձայն ենք, որ ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք Վրաստանին շարունակել վճռականորեն քայլել դեպի Եվրամիություն տանող ճանապարհով», – ասել է Վիկտոր Օրբանը։