Վիետնամի անտառներից մեկում գտել են հինգ օր անհետ կորած վեցամյա երեխայի

21:54, 22.08.2024

Վիետնամի անտառներից մեկում գտել են հինգ օր անհետ կորած վեցամյա երեխային։ Տեղեկությունը տարածում է BBC -ն։

Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմտյան Յեն Բայ նահանգում։

Դանգ Թիմ Լամն անհետացել է օգոստոսի 17-ին՝ իր եղբայրների ու քույրերի հետ առվակի մեջ խաղալիս: Նրան գտել են միայն հինգ օր անց տեղի ֆերմերները անտառում, որտեղից նա անհետացել է վեց կիլոմետր հեռավորության վրա: Երեխան այնքան թույլ էր, որ չէր կարողանում ոտքի կանգնել։

Ոստիկանությունը հրաշք է անվանում, որ տղային ողջ են գտել անտառում այդքան օրեր անցկացնելուց հետո։ Երեխան ասում է, որ ինքը բույսեր ու հատապտուղներ էր ուտում։

Երեխայի որոնողական աշխատանքներին տեղական իշխանությունը ներգրավել է ավելի քան 150 մարդու, այդ թվում՝ իրավապահներ, զինվորականներ և կամավորներ։

Նմանատիպ