Նոր վիդեոկադրեր Վարկեթիլի մետրոկայանից, որտեղ առաստաղի փլուզման հետևանքով 14 մարդ է տուժել
«Վարկեթիլի» մետրոկայանում այսօր փլուզվել է առաստաղը և տուժել 14 մարդ: Նրանց բուժման ծախսերը հոգում է առողջապահության նախարարությունը և համընդհանուր ապահովագրությունը:
Ինչպես հայտնել է Թբիլիսիի տրանսպորտային ծառայության ղեկավար Մամուկա Կոաբխիձեն, տեղի ունեցածի առնչությամբ ընթանում է հետաքննություն:
«Վարկեթիլի» մետրոկայանում, որտեղ այսօր առավոտ փլուզվել էր առաստաղի մի մասը, վերանորոգվել էր 4 ամիս առաջ, 2017 թվականի սեպտեմբերին: