Վիդեո-տուգանքների մասին տեղեկություն ստանալու համար բջջային հեռախոսահամարը փոխելը հնարավոր կլինի թեժ գծի միջոցով
Վիդեո-տուգանքների մասին տեղեկություն ստանալու համար բջջային հեռախոսահամարը փոխելը հնարավոր կլինի թեժ գծի միջոցով

Ներքին գործերի նախարարության ծառայության գործակալությունը դյուրացրել է քաղաքացիներին վիդեո-տուգանքների մասին ճշգրիտ ժամանակին տեղեկացնելու համար, բաժանորդների հեռախոսային բազայում բջջային հեռախոսահամարների նորացման գործընթացը,- այս մասին տեղեկություն է տարածում ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, այսօրվանից բոլոր ցանկացողները, անձնական տվյալների առավելագույն պաշտպանությամբ, տվյալների բազայում սեփական բջջային հեռախոսահամարը կկարողանան փոխել հեռակա կարգով:

«Հեռախոսահամարը փոխելու համար, ավտոմեքենայի սեփականատերը պետք է զանգահարի 2 41 91 91 հեռախոսահամարին: Այնուհետև, անձի ինքնությունը պարզելու նպատակով, օպերատորին պետք է թելադրի անուն, ազգանուն, անձնական համար, ծննդյան տարեթիվ, ավտոմեքենայի պետական համարը, տեխնիակական զննման կոդի վերջին չորս թվանշանները:

Հիշեցնենք, որ ճանապարհային անվտանգության ոլորտում գործած իրավախախտման առնչությամբ վիդեո-տուգանքի մասին տեղեկությունը կարճ հաղորդագրության (sms) միջոցով ստանալուց հետո, տուգանքը 10 օրվա ընթացքում վճարելու դեպքում, անձը կօգտվի 20% զեղչից

Եթե անձը վիդեո-տուգանքը չվճարի կարճ հաղորդագրությունն ստանալուց 10 օր ժամկետում, տուգանային կտրոնը նրան կուղարկվի փոստի միջոցով՝ գրանցման վայրի համաձայն

Վիդեո-տուգանքը գրանցման վայրի համաձայն չստանալու դեպքում, 30-ից 60 օր ժամկետում, անձին կրկին կուղարկվի վիդեո-տուգանքը

Տուգանային կտրոնը փոստի օգնությամբ երկու անգամ չընդունելու դեպքում, Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կապահովի տուգանային կտրոնի հրապարակավ տեղադրումը պաշտոնական կայքէջ – www.police.ge

Տուգանային կտրոնի հրապարակումից 30-րդ օրը այն համարվում է փոխանցված համապատասխան անձին»,- նշված է ներքին գործերի նախարարության տեղեկությունում: