Վետերան ամերիկացի հեռուստահաղորդավար, Լարի Քինգը կորոնավիրուսի ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Վետերան ամերիկացի հեռուստահաղորդավար, Լարի Քինգը կորոնավիրուսի ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Վետերան ամերիկացի հեռուստահաղորդավար, Լարի Քինգը կորոնավիրուսի ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: «Բի Բի Սիի» փոխանցմամբ, Լարի Քինգը բուժվում է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում:

Ինչպես հաղորդվում է, հեռուստահաղորդավարը մեկ շաբաթ է ինչ գտնվում է հիվանդանոցում:

87-ամյա Լարի Քինգի պաշտոնական ներկայացուցիչները, հայտնի հաղորդավարի առողջական վիճակի մասին հայտարարություն չեն արել:

Լարի Քինգի կարիերան հաշվում է 60 տարի: 1985-2010 թվականներին Լարի Քինգը թոք-շոուներ է վարել «Սի Էն Էնի» եթերում:

Վերջին տարիներին նա աշխատել է Ռուսաստանի պետության կողմից ֆինանսավորվող «Ռաշա Թուդեյ» հեռուստաընկերությունում: