Վերտղվիճալայի մոտակայքում շինարարական կառույցի փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել
Վերտղվիճալայի մոտակայքում շինարարական կառույցի փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել

Խարագաուլիի մունիցիպալիտետի Վերտղվիճալա գյուղի մոտ ճանապարհային աշխատանքների ժամանակ շինարարական կառույց է փլուզվել։ Վթարի հետևանքով մեկ մարդ է զոհվել։

Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են ճանապարհների դեպարտամենտի մամուլի ծառայությունից։

Բացի այդ, վթարի հետևանքով, հավանաբար տուժել են ճանապարհային աշխատանքներում զբաղված ևս մի քանի անձինք։

ՆԳ նախարարությունից հայտնում են, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 240 հոդվածով, որը նախատեսում է հանքարդյունաբերության, շինարարական կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում անվտանգության կանոնների խախտում։