Վերոնա-Թելավի հատվածում երթևեկության սահմանափակումներ են մտցվել
Վերոնա-Թելավի հատվածում երթևեկության սահմանափակումներ են մտցվել, այս մասին հայտնել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։
«Ինտենսիվ ձյան պատճառով Վազիանի-Գոմբորի-Թելավի ներքին նշանակության ավտոճանապարհի 36-64 կմ (Վերոնա-Թելավի) հատվածում տեղաշարժը թույլատրվում է միայն բարձր անցողություն ունեցող (երկու և ավելի շարժական կամուրջներով) տրանսպորտային միջոցների համար, իսկ մնացած բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար տեղաշարժն արգելված է։ Ճանապարհի մնացած հատվածը բաց է երթևեկության համար»,- ասված է Ճանապարհային դեպարտամենտի հաղորդագրության մեջ։