Վերջին տվյալներով՝ Ռուսաստանի Իժևսկ քաղաքի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 24 մարդ
Վերջին տվյալներով՝ Ռուսաստանի Իժևսկ քաղաքի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 24 մարդ

Ռուսաստանի Իժևսկ քաղաքի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 15, վիրավորվել՝ 24 մարդ։ 12 տուժածի վիճակը ծանր է։

Այս մասին տեղեկություն է տարածում ռուսական լրատվամիջոցը՝ հիմնվելով Ռուսաստանի առողջապահության նախարարության վրա։ Զոհերի թվում կա 11 երեխա։

Իժևսկի դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Դպրոցի նախկին աշակերտը՝ 1988 թվականին ծնված տղամարդը, կրակ է բացել դպրոցում, ապա ինքնասպան եղել։

Կրթության նախարար Սերգեյ Կրավցովի խոսքով՝ հարձակվողը հոգեբուժական հաշվառման մեջ է եղել։