Վերջին տեղեկություններով՝ Հունաստանում կործանված ուկրաինական ինքնաթիռում գտնվող բոլոր ութ մարդիկ մահացել են

16:26, 17.07.2022

Հունաստանում կործանված ուկրաինական ինքնաթիռում ութ մարդ է եղել։ Վերջին տվյալներով՝ նրանք բոլորը մահացել են։

Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, հայտնել է «Մերիդիան» ընկերության գլխավոր տնօրեն Դենիս Բոգդանովիչը։

Բոգդանովիչի խոսքով՝ ութ ուղևորներն էլ Ուկրաինայի քաղաքացիներ են եղել։ Իր իսկ հայտարարության համաձայն՝ ինքնաթիռի կործանման պատճառը հավանաբար տեխնիկական անսարքությունն է եղել, թեև աղետի պատճառների հետաքննությունը շարունակվում է։

Սերբիայի պաշտպանության նախարարությունն արձագանքել է ավիավթարին և հայտնել, որ ինքնաթիռը տեղափոխում էր 11,5 տոննա սերբական արտադրության զինամթերք և տեխնիկա, որը պատվիրել էր Բանգլադեշի պաշտպանության նախարարությունը։ Ինքնաթիռը պետք է իր բեռները հասներ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքա Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և Հնդկաստանի տարածքով։

Ինքնաթիռում գտնվող բոլոր ուղեւորների մահը հաստատել են նաև Սերբիայի պաշտպանության նախարարությունում։

Նմանատիպ