Վերջին շրջանում իրավիճակը զարգանում էր «Ազգային շարժման» սցենարի դեմ, որի պատճառով սկսեցին գաղտնի ձայնագրությունների կեղծավորում, ստի կրկնօրինակումներ. Ռատի Իոնաթամիշվիլի

14:59, 07.03.2021

Խորհրդարանական մեծամասնության անդամ, Ռատի Իոնաթամիշվիլիի հայտարարությամբ, վերջին շրջանում իրավիճակը զարգանում էր «Ազգային շարժման» սցենարի դեմ և նախանշվեցին համաձայնագրի իրական ուրվագծերը:

Իոնաթամիշվիլիի խոսքով, ի պատասխան դրա «Ազգային շարժումը» սկսեց գաղտնի ձայնագրությունների կեղծավորում և ստի տարածում:

«Առանձին ընդդիմադիր կուսակցությունները, սկսել են խոսել  խորհրդարան մտնելու հնարավորության մասին: ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի զեկույցը վերջապես վերջ տվեց ընտրակեղծիքների մասին խոսակցություններին: Շառլ Միշելի այցի ընթացքում, էլ ավելի առանձնացավ պաշտոնական Թբիլիսիի և Վրաստանի վարչապետի նկատմամբ ուղղակի աջակցությունը: Ի պատասխան դրա, «Ազգային շարժման» արձագանքն այն էր, ինչը նրանք սիրում են բոլորից շատ – Գաղտնի ձայնագրություններ, կեղծիքավորում և ստի կրկնօրինակումներ:

Կարծում եմ առանձնահատուկ խնդիր է այն մարդկանց բարոյական դեմքը, ովքեր վրդովված էին վիրտուալ ձայնագրություններից, բայց ուրախ են լինել Գիրգվլիանիի սպանության, բանտարկյալների խոշտանգումների և Ստրասբուրգի դատարանի կողմից շատ այլ ծանր գործերով դատապարտված անձանց կողքին և դա նրանց անհարմարություն չի պատճառում»,- նշել է Ռատի Իոնաթամիշվիլին:

Նմանատիպ