Վերջին շրջանում Համավարակային վիճակը կայուն է, պետք է կոչ անենք բնակչությանը՝ ամեն ինչ անել համավարակային վիճակը պահպանելու և բարելավելու համար. Ամիրան Գամղրելիձե
Ոչ ոք չի արգելում հարգել հանգուցյալներին, ոչ ոք չի ասում՝ չգնալ գերեզմանատներ, բայց հնարավորության դեպքում կարելի է խուսափել այնտեղ ուտելուց և ալկոհոլ խմելուց, քանի որ այս պահին վիրուսը հեշտությամբ տարածվում է, ինչպես նաև մեծ խնջույքների և հավաքույթների ժամանակ,- այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն։
Նա խոսեց ներկա համավարակի և Զատկի տոնին բնակչությանը տրվող առաջարկությունների մասին։
«Շատ կարևոր շաբաթ է։ Ամենամեծ տոները գալիս են, ինչպես Զատկի տոնը։ Ինչպես գիտեք, համավարակը դեռ շարունակվում է։ Վերջին շաբաթներին մեր երկրում համավարակային վիճակը կայուն է, նոր դեպքերի թիվը տատանվում է 100-ից 300-ի սահմաններում։ Բոլոր ցուցանիշները բարելավված են։ Կարելի է ասել, որ համավարակային իրավիճակը լիովին վերահսկելի է։ Այսօր, միայն 340 հիվանդ է հոսպիտալացված։ Նվազել է նաև վերակենդանացման բաժանմունքներում գտնվող հիվանդների թիվը, այսինքն՝ իրավիճակը շատ ավելի հանգիստ է, քան նախորդ տարի։ 2020 թվականին մենք ավելի քիչ գիտեինք այս վիրուսի մասին և ունեինք առավելագույն նախազգուշական միջոցներ։ Անցյալ տարի համավարակն ավելի բարդ էր, քան այս տարի, մենք նաև ավելի խիստ հանձնարարականներ ունեինք։ Այս տարի բնակչությանը պետք է միայն կոչ անել ամեն ինչ անել համավարակային իրավիճակը պահպանելու և այն էլ ավելի բարելավելու համար», – ասել է Ամիրան Գամղրելիձեն։
Նրա խոսքով՝ փակ տարածքում պետք է շնչադիմակ կրել, խուսափել մեծ հավաքներից և պատվաստվել։
«Փակ տարածքներում պետք է անպայման շնչադիմակ կրել, հատկապես տաճարներում, որտեղ շատ մարդ կլինի։ Ոչ ոք չի արգելում հարգել հանգուցյալներին և ոչ ոք չի ասի, որ չգնալ գերեզմանատներ, բայց եթե հնարավոր է, միգուցե խուսափեք այնտեղ ալկոհոլ խմելուց և ուտելուց, քանի որ այս պահին վիրուսի տարածումը հեշտ է, ինչպես նաև մեծ խնջույքների և հավաքների ժամանակ։ Եվ վերջապես գլխավորը՝ պատվաստումը։ Իրավիճակը շատ ավելի բարենպաստ է, երբ բնակչության իմունային շերտն ավելի ուժեղ է կամ երբ ունենք պատվաստումների բարձր ցուցանիշ։ Աշխարհը պատրաստվում է աշնանը, երբ, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսը պետք է վերածվի էնդեմիկ վիրուսի, և մենք, հավանաբար, աշնանը մեկ խթանիչի կարիք կունենանք։ Ուզում եմ կոչ անել բնակչությանն էլ ավելի ամրապնդել իմունային շերտը երկրում, պատվաստանյութերի քանակը բավարար է»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն։