Վերջին օրերին արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը ստացել է հրդեհի վերաբերյալ 261 ահազանգ, այստեղից 252-ը տեղայնացված է
Հրշեջ-փրկարարների 350 հոգանոց կազմը, մինչև 40 միավոր հրշեջ-փրկարարական տեխնիկան և սահմանային ոստիկանության ուղղաթիռը ողջ օրվա ընթացքում միաժամանակ պայքարում էին մի քանի հրդեհի օջախի դեմ:
Այս մասին տեղեկատվությունը տարածում է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:
Նրանց խոսքով, ամբողջ երկրի մասշտաբով իննը անտառային և դաշտային հրդեհների օջախներից լուծարվել է չորսը, տեղայնացվել են երեքը, իսկ երկուսի վրա ընթանում են տեղայնացման աշխատանքներ:
«Օրվա ընթացքում ավելացել է երեք օջախ, այդ թվում ՝ երկուսը Սամեգրելոյում և մեկը Իմերեթիում:
Առավոտից սահմանային ոստիկանության ուղղաթիռը ներգրավված է Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում հրդեհի մարման գործողություններին: Հրդեհը տեղայնացված է Օնիում, Օնճեվի և Ծոլա գյուղերի մոտակայքում:
Անտառային հրդեհները մարվել են Սակաո, Չքումի, Լաիլաշի և Զարագուլա գյուղերում:
Հրշեջ-փրկարարները շարունակում են տեղայնացման աշխատանքները Սամեգրելո-Զեմո Սվանեթիում:
Անտառի ծածկույթն է այրվում Ջվարիում, Մուժավա գյուղում, Ծալենջիխայի Սքուրի գյուղում և Չխորոծղուի Նափիչխավո գյուղում: Իսկ Լեմատուե գյուղում, որտեղ օրվա ընթացքում ավելացվել է օջախը, տեղայնացված է:
Օրվա ընթացքում Իմերեթիում հրդեհի օջախ է ավելացել Բաղդաթում: Այրվում էր անտառի ստորին ծածկը:
Շիդա Քարթլիում ուղղաթիռի մասնակցությունն այլևս անհրաժեշտ չէ: Կասպիում հրդեհը տեղայնացված է Ռկոնիի կիրճում: Թեժ կետերը բնակավայրից գտնվում են 11 կիլոմետր հեռավորության վրա:
Հունվարի 4-ից հետո արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը ստացել է դաշտային և անտառային հրդեհների 261 ահազանգ, որից 252-ը լուծարվել է, իսկ չորսը տեղայնացվել», – հայտարարում են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում:
Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը բնակչությանը կոչ է անում զերծ մնալ դաշտերում ու վարելահողերում խոտ այրելուց: Նրանց խոսքով, արևմտյան Վրաստանում ուժեղ քամի է ու չոր եղանակ, ինչը հրշեջներին խանգառում է մարել հրդեհները: