Վերջին օրերի ընթացքում ի հայտ են եկել արշավային բնույթի փորձեր, ընտրական վարչակազմին վարկաբեկելու և ընտրական միջավայրին վնասելու նպատակով. ԿԸՀ
Վերջին օրերի ընթացքում ի հայտ են եկել արշավային բնույթի փորձեր, ընտրական վարչակազմին վարկաբեկելու և ընտրական միջավայրին վնասելու նպատակով,- այս մասին ասված է ԿԸՀ-ի հայտարարության մեջ:
ԿԸՀ-ի հայտարարությամբ, չճշտված և սխալ տեղեկություններ տարածելով և ընտրական վարչակազմի վրա ճնշում գործադրելով, որոշ քաղաքականապես շահագրգիռ կողմեր փորձում են, խափանել և վարկաբեկել ընտրական վարչակազմի գործունեությունը:
«Ընտրական վարչակազմի համար կարևոր է, որ Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի և ընտրություններին ներգրավված բոլոր կողմերը հնարավորություն ունենան, իրականացնել սահմանադրությամբ շնորհված իրավունքը, առողջության համար անվտանգ ընտրական միջավայրում: Այս իրավունքն իրացնելու նպատակով, կենտրոնական ընտրական հանձնաժողովն, ընտրություններին ներգրավված կողմերի հետ սերտ համագործակցությամբ, մշակել և որոշմամբ ընդունել է ստացիոնար բժշկական հաստատություններում և ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտրողների բոլոր խմբերի ընտրություններում մասնակցությունը ապահովելու համար որոշակի ընտրական գործընթաց և սանիտարա-հիգիենիկ պահանջներ»,- ասված է ԿԸՀ-ի հայտարարության մեջ:
Բացի այդ, ասված է, որ բանաձևի մշակման գործընթացը ընթացել է թափանցիկ, քաղաքական կուսակցությունների և ոչ կառավարական կազմակերպությունների մասնակցությամբ և ընդունվող որոշման վերաբերյալ նկատողություն են ունեցել միայն երեք երեք հասարակական կազմակերպություններ, որոնց մեծ մասն արտացոլվել է վերջնական որոշման մեջ:
«Հրամանագրի համաձայն, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձինք հնարավորություն են ստացել օգտվել շարժական քվեատուփից, եթե նրանք լինեին համապատասխան գերատեսչության կողմից տրամադրած ցուցակներում և միևնույն ժամանակ քվեարկության օրվա համար կլինեին ինքնամեկուսացման մեջ:
Հատկանշական է, որ ԿԸՀ-ի որոշմամբ, ինքնամեկուսացված անձանց համար, շարժական քվեատուփի պահանջի ժամկետը երկարաձգվել է, մինչև հոկտեմբերի 27-ի ժամը 14:00-ն, իսկ քաղաքացիների ակտիվ հոսքի պատճառով հեռախոսային-տեղեկատվական կենտրոնը զանգերը ընդունել է մինչև 18:00-ն: Օգտագործվել են ԿԸՀ-ի կողմից ընտրողներին առավելագույն տեղեկատվություն տրամադրելու համար բոլոր տեղեկատվական հնարավորությունները, սակայն չնայած այս անխոնջ աշխատանքին և գործունեությանը, այս հարցի շուրջ չեն դադարում ընտրական վարչակազմի վրա ճնշումները և այն ունի քարոզչության խոչընդոտման տեսք:
Հարկ է նշել, որ հենց այն ժամանակ, երբ ընտրություններին գործնականում մնացել է երեք օր և ընտրական հանձնաժողովները 24 ժամյա ռեժիմում ներգրավված ենք ընտրությունների կազմակերպման և կառավարման գործում, և ստիպված ենք համակարգել բազմաթիվ նյութատեխնիկական կամ այլ գործընթացներ, ներառյալ համավարակով առաջացածը, կարելի է ասել, որ այդպիսի կոնկրետ օրակարգ ունեցող սուբյեկտների կողմից պլանավորված գործողությունները, ընտրական վարչակազմի վրա ճնշում գործադրելու, այն վարկաբեկելու և նրա գործունեությունը խոչընդոտելու փորձ են»,- ասված է հայտարարության մեջ:
ԿԸՀ-ը դիմում է ընտրություններում ներգրավված բոլոր կողմերին, տեղական և միջազգային դիտորդական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, ակտիվորեն հետևեն ընթացող ընտրական գործընթացներին:
«Ելնելով վերոնշյալից, մենք դիմում ենք ընտրություններում ներգրավված բոլոր կողմերին, տեղական և միջազգային դիտորդական կազմակերպություններին, լրատվամիջոցներին, բոլոր նրանց, ովքեր իրենց գործունեությունը իրականացնում են անկողմնակալության սկզբունքներին, մասնագիտական չափորոշիչներին և էթիկայի նորմերի համաձայն, ակտիվորեն հետևել ընտրությունների գործընթացին, ինչը կնպաստի գործընթացի թափանցիկությանը և վստահելիությանը», – նշված է հայտարարության մեջ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարում են նաև, որ ԿԸՀ-ի մոտ ցույցի մասնակիցներին առաջարկել են հանդիպել աշխատանքային ռեժիմում, սակայն վերջիններս հրաժարվել են:
«Հարկ է նշել, որ այս պահին ԿԸՀ-ի դիմաց հանրահավաքի մասնակիցներին, քաղաքական կուսակցություններից մեկի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներին ԿԸՀ-ը առաջարկել էր աշխատանքային ռեժիմում հանդիպում, սակայն նրանք հրաժարվել են հանդիպումից»,- ասված է ԿԸՀ-ի հայտարարության մեջ: