Վերջին օր ու գիշերվա ընթացքում Թուրքիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 14 494 դեպք
Վերջին օր ու գիշերվա ընթացքում Թուրքիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 14 494 դեպք

Վերջին օր ու գիշերվա ընթացքում Թուրքիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 14 494 դեպք, վարակից մահացել է 194 մարդ: Տեղեկատվությունը տարածում է «Գարդիան» հրատարակությունը՝ հիմնվելով Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներին:

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, Թուրքիայում աշխատանքային օրերին երեկոյան հայտարարվել է պարետային ժամ: Հանգստյան օրերին երկրում գործում է լրիվ կարանտին:

Համավարակի տարածումից ի վեր, Թուրքիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 2 270 101 դեպք, մահացել է 21 879 պացիենտ: