Վերջին մեկ ժամում Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 130 հրթիռ

16:39, 20.09.2024
A picture taken from the southern Lebanese village of Alma al-Shaab shows smoke rising from an Israeli outpost after a rocket attack by Lebanon's Hezbollah movement fighters on April 6, 2024. (Photo by KAWNAT HAJU / AFP) (Photo by KAWNAT HAJU/AFP via Getty Images)

Վերջին մեկ ժամում Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 130 հրթիռ։ Այս մասին տեղեկությունը տարածում է Իսրայելի պաշտպանության բանակը։

Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան։ Իսրայելի հյուսիսային մասում գտնվող Ցֆատ քաղաքում, ինչպես նաև Գալիլեայի գյուղերում լսվել են օդային ռմբակոծությունների ձայներ։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հորդորել էր հյուսիսային Իսրայելի բնակչությանը մոտ մնալ ապաստարաններին։

Իսրայելի և Լիբանանի սահմանին իրավիճակը ծայրահեղ լարված է այն բանից հետո, երբ Լիբանանում պայթել են Հեզբոլլահի հազարավոր կապի սարքեր՝ փեյջերներ և հաղորդիչներ։ Լիբանանյան շիական խմբավորումը Իսրայելին մեղադրել է գործողության մեջ և խոստացել պատասխան միջոցներ ձեռնարկել։

Նմանատիպ