Վերջին 30 տարվա ընթացքում շատ սխալներ ենք թույլ տվել, որի արդյունքները տեսնում ենք հիմա. Իրակլի Ղարիբաշվիլի

12:08, 22.02.2021

Շատ բան մենք ինքներս, որոշ բաներ առանց փորձի, որոշ բան անգրագետորեն, գիտակցաբար կամ անգիտակցաբար, ինչ-որ առևտրային նպատակներով վատ ենք արել մեր հայրենիքի համար այս 30 տարվա ընթացքում, – այս մասին «Վրացական երազանք» խմբակցության անդամների առջ. ելույթ ունենալիս, հայտարարել է Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Ղարիբաշվիլին:

«Անցած տարիները մեր կյանքի և երկրի պատմության մի մասն են, իհարկե, շատ լավ իրադարձությունների, ձեռքբերումների, անգնահատելի փորձի պատճառով դրանք մեզ համար շատ թանկ են, սակայն պետք է ասել, որ այս 30 տարվա ընթացքում մեր ժողովուրդը շատ սխալներ է թույլ տվել, որոնց արդյունքները մենք տեսնում ենք այսօր: Իհարկե, մեր երկրում կան չարագործներ, և՛ ներքին, և՛ արտաքին թշնամիներ, օբյեկտիվ դժվարություններ, բայց պետք է ճշմարտությունն ասենք, որ շատ բան մենք ինքներս, որոշ բաներ առանց փորձի, որոշ բան անգրագետորեն, գիտակցաբար կամ անգիտակցաբար, ինչ-որ առևտրային նպատակներով վատ ենք արել մեր հայրենիքի համար այս 30 տարվա ընթացքում», – հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

 

Նմանատիպ