Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 74 պացիենտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 74 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 74 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:

Ընդհանուր առմամբ Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 10 509 մարդ։

Վերջին 24 ժամում Վրաստանում կորոնավիրուս է հաստատվել 2 191 անձի մոտ, ապաքինվել է 4 348 հիվանդ։

Երեկ, նոյեմբերի 7-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 104 դեպք, ապաքինվել է 4 627 վարակված, մահացել է 74 մարդ: