Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության ընթացքում զոհվել է առնվազն 123 մարդ
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության ընթացքում զոհվել է առնվազն 123 մարդ

Գազայի հատվածում վերջին 24 ժամում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով առնվազն 123 մարդ է զոհվել, հայտնում է «Ռոյթերս»-ը։ Մեդիայի տվյալներով՝ 24 ժամում զոհերի թիվը եղել է շաբաթվա ամենաբարձր ցուցանիշը։

Միևնույն ժամանակ, ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, այսօր «Համաս»-ը բանակցություններ է անցկացրել եգիպտացի միջնորդների հետ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ պաղեստինցիները պարզապես պետք է լքեն քաղաքը։

«Նրանց չեն ստիպի դուրս գալ, նրանց կտրամադրվի դուրս գալու հնարավորություն։ Ամենայն, ով անհանգստանում է պաղեստինցիների համար և ասում է, թե ցանկանում է օգնել նրանց, պետք է բացի դարպասները և դադարեցնի մեզ դասեր տալը», – ասել է Նեթանյահուն։

Միաժամանակ, 24 երկրի արտգործնախարարներ (այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի, Ֆրանսիայի և Ճապոնիայի) հայտարարել են, որ ընթացիկ շաբաթ Գազայում հումանիտար ճգնաժամը «անհավատալի մակարդակի» է հասել և հորդորել են Իսրայելին թույլ տալ հումանիտար օգնության մուտքը։

«Համաս»-ի վերահսկողության տակ գտնվող առողջապահության նախարարության տվյալներով՝ 2023 թ․ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 61 000 պաղեստինցի։