Վերջին 24 ժամվա ընթացքում բացահայտվել է արտակարգ դրության ռեժիմի խախտման 89 նոր դեպք
Վերջին 24 ժամվա ընթացքում բացահայտվել է արտակարգ դրության ռեժիմի խախտման 89 նոր դեպք

Վերջին 24 ժամվա ընթացքում ամբողջ երկրի մասշտաբով Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից իրականացրած մոնիթորինգի արդյունքում բացահայտվել է արտակարգ դրության ռեժիմի և այսպես կոչված պարետային ժամի խախտման 89 նոր փաստ:

Ոստիկանությունը մայիսի 16-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 17-ի 06:00-ն ամբողջ երկրի մասշտաբով այսպես կոչված պարետային ժամը խախտելու համար տուգանել է 81 քաղաքացու:

Իրավապահները տուգանել են յոթ անձի՝ ուղևորներին տեղափոխելու և մեքենայով տեղաշարժվելու կանոնները խախտելու համար:

Ոստիկանությունը բացահայտել է նաև ինքնամեկուսացման կարգի խախտման մեկ նոր դեպք:

Վրաստանի տարածքում գտնվող յուրաքանչյուր անձ Վրաստանի օրենսդրության համաձայն պարտավոր է պահպանել արտակարգ ռեժիմով սահմանված կանոնները:

Հիշեցնենք, որ արտակարգ դրության կարգը խախտելու համար ֆիզիկական անձը տուգանվում է 3 000, իսկ իրավաբական անձը՝ 15 000 լարիով:

«Ներքին գործերի նախարարության համապատասխան գերատեսչությունների աշխատակիցները երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով օպերատիվորեն արձագանքում են օրենքով բոլոր խախտումները», – հայտարարում են ՆԳ նախարարությունից:

 

 

Հեղինակ՝   Անժելլա Սարոյան