Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 22 851 նոր դեպք, մահացել է 456 մարդ

13:38, 10.01.2021

Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 22 851 նոր դեպք, մահացել է 456 մարդ:

Համապատասխան տվյալները հրապարակվել են Ռուսաստանի կառավարության հատուկ կայքում:

Պաշտոնական վիճակագրության համաձայն, հունվարի 10-ի դրությամբ, համավարակի սկզբից ի վեր, երկրում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 3 միլիոն 401 հազար դեպք, այստեղից ապաքինվել է ավելի քան 2 միլիոն 778 հազար մարդ:

Ընդհանուր առմամբ Ռուսաստանում վարակից մահացել է 61 837 հիվանդ:

Նմանատիպ