Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 18 259 նոր դեպք, մահացել է 485 պացիենտ
Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 18 259 նոր դեպք, մահացել է 485 պացիենտ

Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 18 259 նոր դեպք, մահացել է 485 պացիենտ: Պաշտոնական վիճակագրությունը հրապարակվում է ռուսական լրատվամիջոցների կողմից:

Վիճակագրության համաձայն, հունվարի 31-ի դրությամբ, համավարակի սկզբից ի վեր, երկրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան երեք միլիոն 832 հազար դեպք, այդ թվում ապաքինվածների թիվն աճել է 20 040-ով և ընդհանուր առմամբ գերազանցում է երեք միլիոն 300 հազարը: Միևնույն ժամանակ, Ռուսաստանում ընդհանուր առմամբ վարակից մահացել է 73 182 վարակված: