Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 022 նոր դեպք
Վերջին 24 ժամում Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 11 022 նոր դեպք: Համավարակի մեկնարկից մինչ օրս Ռուսաստանում վարակակիրների թիվը գերազանցել է 4 միլիոն 300 հազարը: Տեղեկությունը տարածում է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը:
Այժմ, Ռուսաստանում արձանագրված է կորոնավիրուսի 323 107 ակտիվ դեպք:
Ինչ վերաբերում է զոհերին, վերջին 24 ժամում Ռուսաստանում կորոնավիրուսից զոհվել է 441 մարդ: Ընդհանուր, համավարակի մեկնարկից մինչ օրս Ռուսաստանում մահացել է 88 726: