Վերջին 24 ժամում Իտալիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի ռեկորդային բարձր ցուցանիշ

22:22, 14.10.2020

Վերջին 24 ժամում Իտալիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի ռեկորդային բարձր ցուցանիշ՝ 7 322 նոր դեպք:

Այս մասին հայտնում է «Գարդիանը»՝ հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Անցած օր ու գիշերվա ընթացքում երկրում վարակը խլել է 43 մարդու կյանք:

Ամենաբարդ իրավիճակը կրկին Լոմբարդիայում է, որտեղ արձանագրվել է վարակման 1 844 նոր դեպք:

Ներկայումս երկրում 539 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է:

Վարակի տարածումից մինչ օրս, Իտալիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 372 799 դեպք, այստեղից մահացել է 36 289 մարդ:

Նմանատիպ