Վերջին 24 ժամում Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 2 306 մարդ, մահացել է 10 պացիենտ
Վերջին 24 ժամում Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 2 306 մարդ, մահացել է 10 պացիենտ

Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 306 նոր դեպք, մահացել է 10 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Հայաստանում արձանագրված է վարակման 70 836 դեպք: Այստեղից մահացել է 1 131 պացիենտ: Վարակից ապաքինվել է մոտ 50 հազար մարդ: Բուժումը շարունակում է մոտ 20 հազար պացիենտ: