Վերջին 24 ժամում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 417 նոր դեպք, մահացել է 9 մարդ
Վերջին 24 ժամում Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 417 նոր դեպք, մահացել է 9 մարդ։
Այս մասին տեղեկությունը տարածում է տեղական մամուլը, հենվելով երկրում գործող օպերատիվ շտաբին։
Հուլիսի 26֊ի տվյալներով, երկրում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 30 050 դեպք։ Վարակից մահացել է 417 մարդ։
Ադրբեջանում վարակից ապաքինվել է 22 684 պացիենտ։ Այս պահին երկրի հիվանդանոցներում բուժում է ստանում 6 949 անձ։