Վերին Լարսում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը
Ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվել է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Վրաստանի ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, ճանապարհի այս հատվածում մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է: Նրանց տեղեկությամբ, ավտոտրանսպորտի երթևեկությունն ազատ է ճանապարհի մնացած հատվածներում: