Վերե գետի հունի մաքրման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կսահմանափակվի Ամիրեջիբ մայրուղու երթևեկությունը

19:11, 05.07.2024

Վերե գետի հունի մաքրման աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կսահմանափակվի Ամիրեջիբ մայրուղու երթևեկությունը, հայտնում է Թբիլիսիի քաղաքապետարանը։

Մայրաքաղաքի քաղաքապետարանից հայտնում են, որ «Մզիուրի» մանկական քաղաքի մոտ գտնվող Վերե գետի հունը մաքրվում է ցեխից, աղբից ու հողից։

«Արդեն մաքրվել է տիղմից ու բեկորներից, ինչպես նաև կտրվել են գետի նստվածքից առաջացած կղզիներն ու ափին վնասված ծառերն ու բույսերը։

«Թբիլսերվի գրուպ» ՍՊԸ-ի և «Էկոսերվի Գրուպ» ՍՊԸ-ի աշխատակիցները համապատասխան աշխատանքները կատարում են հատուկ տեխնիկայով։ «Թբիլսերվի գրուպը» գիշերային ժամերին ապահովում է գետի հունից զանգվածի և թափոնների հեռացումը։

Նշված աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 6-ին՝ ժամը 00:00-06:00-ն, Ճաբուա Ամիրեջիբ ավտոճանապարհի երթեւեկությունը միակողմանի կփակվի՝ Հիպոդրոմից Հերոսների հրապարակի ուղղությամբ ճանապարհահատվածում. նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։

Նմանատիպ