Թբիլիսիի վերաքննիչ դատարանում քննվում է Գիորգի Շաքարաշվիլիի սպանության գործը:
Այսօրվա նիստին փաստաբանները հանդես կգան ներածական խոսքով: Նաև, օմբուդսմենի պաշտպանները միջնորդություն կներկայացնեն լսումը բացելու մասին: Նրանց խոսքով, գործով բոլոր դատապարտյալներն արդեն չափահաս են:
Գործընթացին զուգահեռ դատապարտյալների ընտանիքի անդամները հավաք են անցկացնում վերաքննիչ դատարանի դիմաց: Նրանք պահանջում են արդար դատաքննություն և օբյեկտիվ քննություն:
Մցխեթայի շրջանային դատարանը մարտի 9-ին Գիորգի Շաքարաշվիլիի դիտավորյալ սպանության գործով բոլոր հինգ ամբաստանյալներին մեղավոր էր ճանաչել:
Գործը քննող դատավորի որոշմամբ, Արչիլ Գագնիձեն, Վախթանգ Չիքովանին և Նիկոլոզ Ռևազիիշվիլին դատապարտվել են 16-16 տարվա ազատազրկման: Երկու անձինք՝ Ա.Ք.-ն և Զ.Խ-ն, դատապարտվել են 10 տարի 6 ամիս ազատազրկման: