Վերաքննիչ դատարանը անչափահաս բռնաբարելու մեջ մեղադրյալին խափանման միջոց սահմանեց կալանքը
Թբիլիսիի վերաքննիչ դատարանը բավարարել է Վրաստանի դատախազության հայցը և, դիտավորյալ, անչափահաս բռնաբարելու մեջ մեղադրվող Ա.Ս.-ին որպես խափանման միջոց դատապարտել ազատազրկման:
Ըստ դատախազության, ներքին գործերի նախարարության կողմից անցկացված հետաքննության արդյունքում պարզվել է, որ 2021 թվականի մայիսի 19-ին և 20-ին անչափահաս Ա.Ս.-ն բռնաբարել է ութ տարեկան երեխայի:
Ա.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» ենթակետով (բռնաբարություն, որը կատարվել է անչափահասի նկատմամբ՝ (երկու դրվագ), ինչը անչափահասների արդարադատության օրենսգրքի պահանջներին համապատասխան նախատեսում է մինչև 12 տարվա ազատազրկում:
Դատախազությունը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց պահանջեց կալանք, սակայն Թելավիի շրջանային դատարանը մերժեց մեղադրող կողմի միջնորդությունը և անչափահաս ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց չկիրառեց, ինչը դատախազությունը բողոքարկեց:
Վերաքննիչ դատարանը բավարարեց մեղադրող կողմի բողոքը և Ա.Ս.-ին որպես խափանման միջոց սահմանեց ազատազրկումը:
Քրեական գործի քննումը շարունակվում է:
Վրաստանի դատախազությունը խիստ քրեական քաղաքականություն է վարում նման դեպքերի վերաբերյալ, որը կշարունակվի նաև ապագայում», – ասված է հայտարարության մեջ: