Վերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ Ածղուրի փողոցում ժամանակավորապես կսահմանափակվի երթեւեկությունը
Թբիլիսիի քաղաքապետարանը հայտարարել է, որ սկսվում է Իսանի թաղամասի Ածղուրի փողոցի ամբողջական վերականգնումը։
Ըստ նրանց՝ պլանային ենթակառուցվածքային աշխատանքներով պայմանավորված՝ փետրվարի 14-ին՝ ժամը 23:00-ից, Լեխ Կաչինսկի փողոցի խաչմերուկից մինչև Վաժա Չաչավա փողոց գործող ճանապարհահատվածում ամբողջությամբ կսահմանափակվի երթևեկությունը։
«Վերականգնման գոտում տրանսպորտային միջոցների տեղաշարժը թույլատրվելու է միայն տեղի բնակիչներին»։
Սահմանափակման ժամանակահատվածում, որը կգործի մինչև այս ամառվա վերջ, մեքենաները կարող են երթևեկել Քեթևան Դեդոփալի պողոտայով, Շիրակի, Շորապանի, Դոեսի և Ավլիպ Զուրաբաշվիլի փողոցներով։
Ինչ վերաբերում է հասարակական տրանսպորտին, ապա սահմանափակման ժամանակահատվածում Ածղուրի և Դիմիտրիադիս փողոցների խաչմերուկում կգործի այլընտրանքային երթուղի, որը թույլ կտա բնակիչներին շարժվել դեպի Քեթևան Դեդոպլի պողոտա։
«Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- ասվում է մայրաքաղաքի քաղաքապետարանից։