Վենեսուելայում Խուան Գուաիդոյին աջակցող ցույցի ժամանակ ցուցադրել են Վրաստանի դրոշը

Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյի հակառակորդների բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ, մոնտաժված էկրանին ցուցադրել են Վրաստանի դրոշը: Կարակասում ցուցարարներին ներկայացրել են այն երկրները, որոնք աջակցում են Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյին:

Վրաստանը Խուան Ցուաիդոյին աջակցում է ժամանակավոր նախագահի պաշտոնում: