Վենեսուելայում սուպերմարկետների մուտքերը հսկում են զինվորականները եւ ոստիկանության աշխատակիցները
Վենեսուելայում սուպերմարկետների մուտքերը հսկում են զինվորականները եւ ոստիկանության աշխատակիցները՝ ներս մտնել թույլ տալով միայն սահմանափակ թվով գնորդների:
Համապատասխան միջոցառումները, մասնավորապես Կայկարայում ընդունվել են նվազագույնը 20 խանութների կողոպուտից եւ 48 մարդու ձերբակալությունից հետո: Ոչ պաշտոնական տեղեկությոններով՝ միջադեպերի ընթացքում 2 մարդ է զոհվել:
Ինֆլյացիայի եւ արտասահմանում ապրանքներ գնելու համար գանձարանի միջոցների պակասի հետ կապված երկրում սննդամթերքի սուր պակաս է զգացվում: Դրանից բացի, տեղացիների աշխատավարձը հաճախ չի բավականացնում նույնիսկ սննդամթերքի տարրական պաշար գնելուն:
Սաստկացող սննդամթերքային ճգնաժամին իշխանություններն արձագանքել են ամենահայտնի սուպերմարկետների 26 ցանցերի տերերին հրահանգելով մի քանի անուն ապրանքների գները նվազեցնել: Դրան հաջորդել է խանութներում երկար հերթերի գոյացումը, իրավակարգի պահպանման համար ներգրավվել են զինծառայողները:
Բնակչության առավել անապահով խավերը իրավունք ունեն սննդամթերքի օգնություն պահանջելու, սակայն դրա համար իշխանությունները պետք է բավարարեն նրանց գրավոր հայտը: