Վենեսուելայում ռազմական միջամտության առնչությամբ անընդունելի են մեղադրանքները Ռուսաստանի կողմից, որն օկուպացրել է Վրաստանի տարածքները
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Վենեսուելայի ճգնաժամի առնչությամբ անցկացված ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը Վենեսուելայի հարցով, Էլիոթ Աբրամսը շոշափել է նաև Վրաստանի օկուպացված տարածքների հարցը:
Ինչպես Առաջին ալիքին տեղեկացրել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից, Վենեսուելայում ստեղծված քաղաքական և մարդասիրական ծանր վիճակի մասին բանավեճին ԱՄՆ-ի ներկայացուցիչը արձագանքել է Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի կողմից հնչեցված մեղադրանքներին.
«Լիովին անընդունելի է Ռուսաստանի Դաշնության կողմից մեր հասցեին հնչեցված մեղադրանքը Վենեսուելայում ռազմական միջամտության առնչությամբ: Սա անընդունելի է այն երկրից, որը օկուպացրել է Վրաստանի տարածքները, Հարավային Օսեթիան և Աբխազիան, ինչպես նաև Ուկրաինայի տարածքը՝ Ղրիմը»,- հայտարարել է Էլիոթ Աբրամսը: