Վենեսուելայում հայտարարվել է մեկշաբաթյա սուգ։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը։
Ինչպես նշել է Ռոդրիգեսը, սգո շաբաթը հայտարարվել է ԱՄՆ-ի կողմից անցկացված ռազմական գործողության ժամանակ զոհված վենեսուելացի զինվորների հիշատակի կապակցությամբ։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ամերիկացիները ռազմական գործողություն են իրականացրել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում և ձերբակալել երկրի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին։ Reuters-ի փոխանցմամբ՝ գործողության ընթացքում զոհվել են տասնյակ վենեսուելացի զինվորներ։