Վենեսուելայում ձերբակալել են ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի օգնականին
Վենեսուելայի իշխանությունը ձերբակալել է ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի օգնական Ռոբերտո Մարերոյին: Նրա բնակելի տանը անցկացվել է խուզարկություն:
Ռոբերտո Մարերոյին Նիկոլաս Մադուրոյի ռեժիմը մեղադրում է քաղաքական գործիչների վրա հարձակում նախապատրաստելու մեջ:
Ռոբերտո Մարերոյի ձերբակալությանն արձագանքել է ԱՄՆ-ը: Սպիտակ տունը Վենեսուելայի իշխանությանը զգուշացնում է, որ այս գործողությունն «անպատասխան չի մնա»: